Աշխարհ

26.05.2015 20:40


Աֆրիկացի վարսավիրին Իտալիայում մեղադրել են ռասիզմի մեջ

Աֆրիկացի վարսավիրին Իտալիայում մեղադրել են ռասիզմի մեջ

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Իտալիայի Պադուա քաղաքում: «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ՝ «Gloria Coiffeur» վարսավիրանոցի սեփականատիրոջը մեղադրել են ռասիզմի մեջ այն պատճառով, որ նրա սրահում մաշկի տարբեր գույն ունեցող հաճախորդների համար նախատեսված են եղել տարբեր գներ: Ըստ գնացուցակի՝ սպիտակամորթ հաճախորդների համար գները մոտ 2 անգամ ավելի բարձր են եղել, քան սևամորթների համար: Օրինակ՝ սափրվելու համար սպիտակամորթները պետք է վճարեն 5 եվրո, իսկ սևամորթ հաճախորդները՝ 3 եվրո:

Իմանալով նման խտրականության մասին՝ տեղական իրավապահները ձերբակալել են վարսավիրանոցի սեփականատիրոջը, ով, ինչպես պարզվել է, ծնունդով Աֆրիկայից է:

«Սա իսկական ռասիզմ է», - հայտարարել է Պադուայի քաղաքապետ Մասսիմո Բիտոնչին, ում հետ համաձայնվել է քաղաքապետի տեղակալ Էլեոնորա Մոսկոն. վերջինը հայտարարել է, որ իտալական վարսավիրանոցում նմանատիպ իրավիճակ պատկերացնելն ուղղակի անհնար է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը