Աշխարհ

27.05.2015 09:55


Անգելա Մերկելն՝ աշխարհի ամենաազդեցիկ կին

Անգելա Մերկելն՝ աշխարհի ամենաազդեցիկ կին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ գլխավորել է «Forbes»–ի կազմած՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկը։ Երկրորդ տեղում ԱՄՆ նախկին նախագահի կինն է՝ Հիլարի Քլինթոնը, որը կառաջադրվի 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից։ Ցանկում երրորդը Բիլ Գեյթսի կինն է՝ Մելինդա Գեյթսը։

Ամենաապահովված կին է ճանաչվել հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, որի կարողությունը «Forbes»–ը 3 մլրդ դոլար է գնահատել։ Ամենաերիտասարդ մասնակիցը 25–ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթն է։

Ցանկում 41–րդը Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը