Աշխարհ

27.05.2015 11:01


Ստամբուլում 20 հոգու ձերբակալել են

Ստամբուլում 20 հոգու ձերբակալել են

Ստամբուլում Մաոիստական կոմունիստական կուսակցության 20 անդամ է ձերբակալվել անվտանգության ծառայության կողմից այս գիշեր իրականացված խոշոր գործողության արդյունքում։ Ինպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, գործողությանը մասնակցել է մոտ 800 ոստիկան։ Նրանց թվում են եղել նաև ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Առգրավվել են 2 ինքնաձիգ, ատրճանակ և մեծ քանակությամբ կուսակցական փաստաթղթեր։

Ձերբակալվածները կասկածվում են մայիսի 1-ին ոստիկանության հետ բախումներում մասնակցություն ունենալու, իրավապահների ուղղությամբ քարեր և պայթուցիկ նյութերով շշեր նետելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը