Լրահոս

27.05.2015 11:08


Երևանում ինքնասպանության 2 փորձ է կանխվել

Երևանում ինքնասպանության 2 փորձ է կանխվել

Ոստիկանության ծառայողները երեկ Երևանում կանխել են ինքնասպանության երկու փորձ։ Ինչպես հայտնում է «Shamshyan.com»–ը, երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Հաղթանակ կամրջի վրա մի տղամարդ փորձում է ինքնասպանություն գործել՝ իրեն ցած նետելով:

Ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն մոտեցել են կամրջին և մի քանի րոպե տղամարդու հետ խոսելու արդյունքում, ով, ի դեպ, անցնելիս է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը, կարողացել են բռնել նրան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ինքնասպանության մեկ այլ փորձ էլ տեղի է ունեցել Դավիթաշենի կամրջի վրա։

Մանրամասները՝ «Shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը