Լրահոս

27.05.2015 11:35


ՖԻՖԱ-ի 14 բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից երկու օր առաջ

ՖԻՖԱ-ի 14 բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից երկու օր առաջ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 14 պաշտոնյա է ձերբակալվել Ցյուրիխում՝ կոռուպցիայի մեղադրանքով: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն այսօր՝ մայիսի 27-ին, Նյու Յորքի դատարանում մեղադրանք կներկայացնի նրանց:

«Sports.ru»-ի տեղեկացմամբ՝ պաշտոնյաները մեղադրվում են դեռևս 1990-ականների սկզբին խարդախության և փողերի լվացման մեջ: Մեղադրանքները խոսում են ՖԻՖԱ-ում վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհի առաջնությունների հայտերի, մարքեթինգային և հեռարձակման գործարքների շուրջ լայնամասշտաբ կոռուպցիայի մասին:
Ուշագրավն այն է, որր ձերբակալությունները կատարվել են ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից 2 օր առաջ: Ընտրությունները կայանալու են մայիսի 29-ին: Ձերբակալվածների թվում չէ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը:
ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին ձերբակալել են վաղ առավորտյան: Շվեյցարիայի ոստիկանները ժամանել են «Baur au Lac» հինգաստղանի հյուրանոց և ընդունարանի սեղանից վերցրել համարների բանալիները: Ձերբակալվածները հավաքվել էին հյուրանոցում՝ Ցյուրիխում տարեկան հանդիպման համար:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը