Մեկնաբանություն

27.05.2015 12:20


Տիգրան Սարգսյանի աչքը Հովիկ Աբրահամյանի աթոռի վրա՞ է

Տիգրան Սարգսյանի աչքը Հովիկ Աբրահամյանի աթոռի վրա՞ է

Տիգրան Սարգսյանը դատի է տվել Փայլակ Հայրապետյանին։

«Տո՛ւր ինձ մի միլիոն» կորեյկոյական ոճով նա փող է պահանջում գործարարից։

Օֆշորի Տիկոն այդպիսով ցույց է տալիս, որ «նագլիության» հարցում պակաս չէ իր գաղափարակից ու կուսակից ընկեր Լիսկայից։ Վերջինիս տան բակում մարդ սպանվեց, բայց հետո այդ սպանվողին մեղադրեցին։

Հիմա էլ օֆշորային մեքենայության գլխավոր գործող անձանցից մեկն է տուժողից հաշիվ պահանջում։

Նախկին վարչապետն իր քայլով նաև ցույց է տալիս, որ ուզում է վերանշանակվել վարչապետ, քանզի քաղաքական իրավիճակ է փոխվել փետրվարյան գործընթացներից հետո։ Եթե Լիսկան վերանշանակվեց մարզպետ, ապա Տիգրանը Լիսկայից ինչո՞վ է պակաս։ Հատկապես որ երկուսն էլ կարծում են, որ իրենք «աստծո պահած մարդիկ» են։

Ինչպես հայտնի է, «քառյակի» պահանջից հետո Բաղրամյան 26–ում որոշեցին «փուռը տալ» Տիգրան Սարգսյանին։ Վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը, ում վերապահված էր ԲՀԿ–ի գործոնը չեզոքացնելու գործառույթը։ Աբրահամյանն այն չկատարեց։ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ այլ տիպի միջամտության արդյունքում։

Հիմա Աբրահամյանը վարչապետի աթոռին մնում է զուտ իներցիայով։ Նա որևէ հենարան չունի և տնտեսական քաղաքականություն է վարում եվրաբոնդերի միջոցով։ Այն եվրաբոնդերի, որոնց «մոդան» մտցրել էր տխրահռչակ Տիգրան Սարգսյանը։

Դե եթե Հայաստանի ֆինանսական «ծակերը» պետք է արտաքին պարտքի ավելացման ճանապարհով փակել և տնտեսությունն էլ թողնել եվրաբոնդերի հույսին, ապա Տիգրան Սարգսյանը կարող է մտածել հետ վերադառնալու մասին։ Տնտեսության հերն անիծող ու Հայաստանը վարկային լծի տակ մտցնող ավելի լավ ֆունկցիոներ դժվար է գտնել։

Ըստ ամենայնի՝ Տիգրանն այդպես էլ մտածել է, ու դրա համար էլ Փայլակ Հայրապետյանին դատի է տվել, որպեսզի հիշեցնի իր մասին, ու իշխանական բուրգին ցույց տա, որ չի զիջում Լիսկային։ Մնում է, որ Տիգրանի ավտոմեքենայի վրա էլ մի երկու կրակոց արձակվի, ու նա հալածյալի կարգավիճակով շարունակի «Հայկական աշխարհի» կառուցումը։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը