Աշխարհ

27.05.2015 19:45


Ղազախստանում «մահացած» թոշակառուն ուշքի է եկել դիահերձարանում

Ղազախստանում «մահացած» թոշակառուն ուշքի է եկել դիահերձարանում

Ղազախստանում սրտի կաթվածից «մահացած» թոշակառուն ուշքի է եկել դիահերձարանում։ «Վեստի»–ի տեղեկացմամբ՝ Ուսպենկա գյուղի 68–ամյա բնակիչը բուժվում էր թոքաբորբի դեմ թոքախտավորների դիսպանսերում։ Ազդու դեղամիջոցներից նրա վիճակը կտրուկ վատացել է, և բժիշկները մտածել են, որ տղամարդը մահացել է։

«Երբ նա ուշքի է եկել, շրջապատված է եղել դիակներով»,–պատմել է տղամարդու դուստրը՝ Իրինա Գրեչկոն։ Վերջինը հավելել է, որ բուժաշխատողները վախեցել են՝ կենդանի տեսնելով նրա հորը։

Տանելով նրան վերակենդանացման բաժանմունք՝ բժիշկները խորհուրդ են տվել աղմուկ չբարձրացնել կատարվածի կապակցությամբ։ Իրինային նույնպես հորդորել են չբարձրաձայնել կատարվածի մասին, սակայն նա վճռական է տրամադրված և մտադիր է դատի տալ բժիշկներին, եթե վերջինները չընդունեն իրենց սխալները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը