Լրահոս

27.05.2015 17:44


Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտնաբերվել են օձեր

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտնաբերվել են օձեր

Մայիսի 27-ին, ժամը 14.05-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 27-ին, ժամը 13.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Սազայի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի հողամասում նկատվել է օձ, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը