Աշխարհ

28.05.2015 20:56


Փղերը փակել են ճանապարհը՝ փորձելով օգնել ուժասպառ ձագին (տեսանյութ)

Փղերը փակել են ճանապարհը՝ փորձելով օգնել ուժասպառ ձագին (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Հարավային Աֆրիկայում: Կրյուգերի ազգային այգում ճանապարհի մեջտեղում ընկած փղիկը մեծ խցանման պատճառ է դարձել: «Fapnews»-ի փոխանցմամբ՝ երկարատև ճանապարհորդությունից հոգնած փղիկն ընկել է ավտոճանապարհի մեջտեղը և, ուժասպառ լինելով, չի կարողացել ինքնուրույն բարձրանալ: Ճանապարհի վրա գտնվող վարորդները տեսել են՝ ինչպես են մեծ փղերը մոտեցել փոքրիկին և, հրելով նրան, փորձել բարձրացնել։

Ի վերջո, փղերից մեկին, հավանաբար՝ մորը, հաջողվել է բարձրացնել հոգնած փղիկին, ով դանդաղ շարժվել է դեպի անտառ՝ ազատելով երթևեկելի հատվածը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը