Լրահոս

28.05.2015 23:06


Քամու հետևանքով վնասվել է չգործող ավտոլվացման կետի տանիքը

Քամու հետևանքով վնասվել է չգործող ավտոլվացման կետի տանիքը

Մայիսի 28-ին, ժամը 16.30-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 16/1 հասցեում քամու հետևանքով վնասվել է չգործող ավտոլվացման կետի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ առկա է ավտոլվացման կետի տանիքի թիթեղների (մոտ 10 քմ) ընկնելու վտանգ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են թիթեղները և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը