Աշխարհ

29.05.2015 19:53


Ճապոնիայում կրճատվել է մեքենաների արտադրությունը

Ճապոնիայում կրճատվել է մեքենաների արտադրությունը

Ս.թ. ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ճապոնիայում 7.5%-ով կրճատվել է ավտոմեքենաների, բեռնատարների և ավտոբուսների արտադրությունը: Այսպես, 2015թ. ապրիլին արտադրվել է 713 հազ 155 ավտոմեքենա, իսկ 2014թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 770 հազ 591 էր: Ավտոմեքենաների արտադրողների ասոցիացիան նշել է, որ սա արդեն 10-րդ ամիսն է, երբ ավտոմեքենաների արտադրման ոլորտն անկում է գրանցում: Այս մասին տեղեկացնում է «Vestifinance»-ը:

Ավտոմեքենաների, բեռնատարների և ավտոբուսների արտահանումը ս.թ. ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1.1 %-ով, և սա արդեն երկրորդ ամիսն է, երբ արտահանման այս ոլորտը աճ է գրանցում: Նշվում է նաև, որ ապրիլին Ճապոնիայում կտրուկ նվազել են սպառողական գների աճի տեմպերը, իսկ մանրածախ վաճառքն անսպասելիորեն անկում է գրանցել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը