Լրահոս

29.05.2015 17:58


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մմայիսի 28-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 36 հասցեի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 2 տարեկան փոքրիկը ավտոմեքենայի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ս. Տարոնցու փողոցի թիվ 11/5 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 28-ին, ժամը 20.50-ին, նշված վրաերթը կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, «Նիսան Միկրա» ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 29-ամյա տղամարդ, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 10.00-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21154» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21154»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 05.50-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 16.00-ին, Լոռու Գյուլագարակ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես C» և «Գրանդ-Չերոկի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես C»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Լոռու մարզի Պուշկինո-Գար Գառ ճանապարհին` Գար-Գառ գյուղի սկզբնամասում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիանի Գայի փողոցում վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը