Աշխարհ

30.05.2015 16:32


Պենտագոնի ղեկավարը «Facebook»–ում էջ է բացել

Պենտագոնի ղեկավարը «Facebook»–ում էջ է բացել

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը «Facebook»–ում էջ է բացել։ Այս մասին հայտնել են Պենտագոնի մամուլի ծառայությունից։

«Բարև, ես Էշն եմ՝ պաշտպանության նախարար։ Այս էջը բացել եմ այդ պաշտոնում իմ նշանակումից 100 օր հետո։ Այժմ կարող եմ պատմել այն մեծ գործերի մասին, որոնք անում են մեր մարդիկ, և մենք կարող ենք խոսել ձեզ հետ ապագայի ուժի մասին։ Եկեք սկսենք քննարկումը»,–գրել է Քարթերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էջ էր բացել «Twitter»–ում։ Այն գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ կարճ ժամանակում հավաքելով 1մլն հետևող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը