Տնտեսական

09.06.2015 10:20


Նաիրիտցիների այսօրվա բողոքի ակցիան կարող է նստացույցի վերածվել

Նաիրիտցիների այսօրվա բողոքի ակցիան կարող է նստացույցի վերածվել

«Նաիրիտ» գործարանի՝ փետրվարին կրճատված աշխատակիցներն այսօր՝ ժամը 11.00–ին, բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության դիմաց, որը կարող է վերածվել նստացույցի։

Հիշեցնենք՝ նախորդ հինգշաբթի Կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիներն ապարդյուն սպասելով վարչապետի հետ հանդիպմանը՝ փակել էին Տիգրան Մեծ փողոցը, և բացել այն ժամանակ, երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փոխանցել էր վարչապետի խոսքերը. Կառավարության ղեկավարը խոստացել էր առաջիկայում որևէ տեղեկություն տալ աշխատավարձի պարտքի մարման ժամանակացույցի վերաբերյալ։

Աշխատակիցները հայտարարել են՝ եթե Հովիկ Աբրահամյանի պատասխանը գոհացնող չլինի, անժամկետ նստացույց կսկսեն Կառավարության մոտ։

Հիշեցնենք՝ «Նաիրիտ» գործարանի՝ փետրվարին կրճատված աշխատակիցները պահանջում են վճարել շուրջ երկու տարվա հասնող աշխատավարձի պարտքը, և հայտարարել են, որ չեն դադարեցնելու բողոքի գործողությունները, քանի դեռ չեն հասել խնդրի արդարացի լուծմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը