Լրահոս

14.06.2015 10:45


Խոշոր ջրհեղեղ Թբիլիսիում. կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)

Խոշոր ջրհեղեղ Թբիլիսիում. կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)

Անդադար հորդառատ անձրևների հետևանքով վարարել է Վերե գետը և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածներում խոշոր ջրհեղեղի պատճառ դարձել։ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ զոհվել է առնվազն 7 մարդ, 10–ն անհետ կորել է։

Ջրհեղեղը հասել է նաև Թբիլիսիի կենդանաբանական այգի, ինչի հետևանքով գիշատիչ կենդանիները փախել են վանդակներից։ Զոհերի թվում են նաև կենդանաբանական այգու աշխատակիցները, ովքեր փորձել են փրկել կենդանիներին։

Ջրի տակ են անցել նաև շենքերի առաջին հարկերի տները և գետնանցումները։

Աղետի հետևանքները վերացնելու համար Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի հրամանով արտակարգ շտաբ է ստեղծել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը