Կարծիք

28.06.2015 00:29


Ընդամենը՝ բառախաղ

Ընդամենը՝ բառախաղ

Իմ համար շատ տաօրինակ ա, որ նախորդ օրերին պայքարող մարդկանց մեջ մարդիկ կան, ովքեր հիմա գրում են հաղթեցինք, մի բան էլ շնորհավորում են իրար։ Չգիտեմ ադեկվատ չեք նայում, ճիշտ չեք հասկացել, բարոյական հաղթանակ եք համարում, թե ուղղորդված մարդկանց շեղում եք, որ ցրվեն տներով, բայց մեծ հաշվով բան չի փոխվել, «ժողովուրդը չի վճարի, կառավարությունը կվճարի» թեզը ընդամենը բառախաղ ա, որովհետև կառավարությունը սեփական փող չունի ու տնօրինում ա նույն ժողովրդի հարկերից առաջացած բյուջեն։ Ավելի պարզ բացատրեմ, բյուջեն արդեն ձևավորված ա, կառավարության էս սպասվելիք ծախսերը բյուջեով նախատեսված չեն եղել, հետևաբար էդ միջոցները էսօր չկան, իսկ դրանք գտնելու համար պետք ա այլ տեղից բացը լրացնել, օրինակ ինչ-որ այլ բան թանկացնել...
Բացի դա, եթե նույնիսկ ենթադրենք, որ պահուստային ֆոնդից են սուբսիդավորելու, էլի էդ գումարները կարելի էր այլ խնդրի լուծմանը ուղղել, ոչ թե բիբինների արած կայֆերի միլիոնավոր դոլարների հասնող հաշիվը փակելուն...
Մի խոսքով չգիտեմ դուք ոնց, իմ համար էս հաղթանակ չէր ու խնդրի լուծում չէր, իսկ թե որը պետք ա լինի հաջորդ քայլը, անկեղծ ասած դեռ չգիտեմ, իմ համար Բաղրամյանի ասֆալտն ու բորդյուրը ավելի հարմար էին, քան էս փափուկ բարձը, որ դրվեց մեր գլխի տակ։

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը