Լրահոս

29.06.2015 21:33


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 26-ից 29-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 26-ից 29-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 37 դեպքից բացահայտվել է 36-ը: Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 10, յուրացման և զենք-զինամթերքի առգրավման` 2-ական, համակարգչային հանցագործության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, կողոպուտի, գողության և խարդախության 2-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 43-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը