Աշխարհ

30.06.2015 07:47


ԱՄՆ–ում Նոյյան տապանի կրկնօրինակն են կառուցում

ԱՄՆ–ում Նոյյան տապանի կրկնօրինակն են կառուցում

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում մեկնարկել են Նոյյան տապանի կրկնօրինակի կառուցման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է «Fox News»-ը, 155-մետրանոց տապանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2016 թվականին:

«Answers in Genesis» քրիստոնեական կազմակերպությունը, որը հանդիսանում է կառուցման պատվիրատուն, հայտնել է, որ կառուցվող տապանը լիովին համապատասխանելու է Աստվածաշնչում նկարագրված Նոյյան տապանին:

Նշվում է, որ տապանը հանդիսանում է ապագա թեմատիկ այգու առաջին կառույցը: «Answers in Genesis» կազմակերպության մասնավոր նվիրատվությունների շնորհիվ հաջողվել է 70 մլն դոլար հավաքել քրիստոնեական թեմատիկ այգու կառուցման համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը