Լրահոս

29.06.2015 17:17


Բաղրամյան պողոտայում բողոքի գործողությունը շարունակվում է (ուղիղ միացում, լրացված)

Բաղրամյան պողոտայում բողոքի գործողությունը շարունակվում է (ուղիղ միացում, լրացված)

Չնայած երեկվա իրադարձություններին, երբ Բաղրամյան պողոտայի հարթակը պառակտվեց, և փոքրաթիվ քանակությամբ ցուցարարներ հետևեցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության որոշ անդամներին՝ գնալու Ազատության հրապարկ՝ Բաղրամյան պողոտայում այսօր ևս բողոքի գործողությունը շարունակվում է։

Ցուցարարների հիմնական պահանջը չի փոխվել՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։

Նստացույցի մասնակիցները սպասում են, որ շուտով նրանց կմիանան մայրաքաղաքի փողոցներում խաղաղ երթ իրականացնողներն ու այլ քաղաքացիներ։

***

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ դեռ որևէ գործողությունների իրենք չեն դիմի, դեռ սպասում են, բայց թե որքան, չի նշել։

«Իրենք իրենց կցրվեն»,–հավելել է Օսիպյանը։

***

Երթի մասնակիցները միացան Բաղրամյան պողոտայի ցուցարարներին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը