Աշխարհ

30.06.2015 20:07


Մոսկովյան ավոտբուսների ստուգումների արդյունքում 11 հազ խախտում է հայտնաբերվել (տեսանյութ)

Մոսկովյան ավոտբուսների ստուգումների արդյունքում 11 հազ խախտում է հայտնաբերվել (տեսանյութ)

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հասարակական տրանսպորտի ոլորտում անցկացված ստուգումների ժամանակ ճանապարհային ոստիկանությունը հայտնաբերել է մոտ 11 հազ խախտում:

Ինչպես տեղեկացնում է «Вести-Москва»-ն, ընդհանուր առմամբ, ստուգման է ենթարկվել 16 հազ ավտոբուս:

Պարզվել է, որ խախտումների մեծ մասը կազմում են փոխադրման կանոնները չպահպանելը և անսարք ավտոբուսների շահագործումը: Որոշ ավտոբուսներ չեն անցել համապատասխան տեխզննում, ինչպես նաև հայտնաբերվել են ավտոբուսների կառուցվածքի անընդունելի խախտումներ: 300 դեպքում էլ պարզվել է, որ արտանետումներում պարունակվող վնասակար նյութերը մի քանի անգամ գերազանցել են թույլատրելի շեմը, իսկ 12 վարորդ տուգանվել է հակառակ գիծ դուրս գալու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը