Լրահոս

30.06.2015 21:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 29-ից 30-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 29-ից 30-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 8-ը:
Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 4, հարկերից խուսափման, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 և գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը