Քաղաքական

30.06.2015 16:41


«Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի հեռացած անդամներն ուզում են վերադառնալ Բաղրամյան պողոտա

«Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի հեռացած անդամներն ուզում են վերադառնալ Բաղրամյան պողոտա

Ազատության հրապարակ հեռացած, այնուհետև այնտեղ նստացույցը դադարեցրած «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամներն այսօր կրկին Բաղրամյան պողոտայում էին, թեև նրանք նշում են, որ այս բոլոր օրերին միշտ էլ եկել–գնացել են։

Բաղրամյան պողոտայում նրանք և այնտեղից չհեռացած ցուցարարներն առանց տեսախցիկների բավականին երկրար քննարկում են իրականացրել։ Դրա ավարտից հետո ցուցարարներից Սուրեն Սահակյանն ասել է, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամները եկել էին, իրար հետ ընկերական շփվում էին։

–Ընկերների մեջ կարող են լինել խժդժություններ, չնայած որ էդպիսիք չկան։ Ընդհակառակը՝ եղած տարաձայնությունները հարթվեցին, ու ենթադրում եմ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնող խումբը հետ կգա՝ որպես ՀՀ քաղաքացիներ՝ մասնակցելու շուրջօրյա նստացույցին,–ասել է Ս. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը