Լրահոս

30.06.2015 17:43


Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ (ուղիղ միացում, լրացված)

Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ (ուղիղ միացում, լրացված)

–Էս բարձրախոսները չմիացնե՛ք,–քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ցուցարարներից պահանջեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հիեցնենք՝ երբ Բաղրամյան պողոտայում ցույց էր իրականացնում «Ո՛չ թալանին» նախաձեռնող խումբը, ոստիկանությունը ոչ միայն թույլատրում էր բարձրախոսներ օգտագործել, այլև բարձր երաժշտություն միացնել։ Թե ինչ է փոխվել հիմա, Վ. Օսիպյանը հիշատակել է Սերժ Սարգսյանի կողմից հնչած հայտարարությունը։

–Եղավ հայտարարություն, փաստ է, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը տեղափոխվեց Ազատության հրապարակ, իսկ այս մեկ այլ շարժումն ուղղորդվում է ա՛յլ ուժերի կողմից։ Այս շարժումն էապես տարբերվում է «Ո՛չ թալանից», անգամ նրանց կազմակերպված լինելն էլ է տարբերվում,–հայտարարել է Վ. Օսիպյանը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե այդ ինչ այլ ուժերի նկատի ունի։

Վ. Օսիպյանը նաև ընդգծել է, որ եթե իր հորդորները ցուցարարները չընդունեն, ապա նա դա կդիտարկի որպես բախումների տանող սադրանք։

***

Հենց նոր Բաղրամյանին պողոտայից իրազեկման երթ մեկնակեց Երևանի կենտրոնական փողոցներով։ Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Միացեք», «Մենք ենք տերը մեր երկրի»։

***

Երթի մասնակիցները միացան Բաղրամյան պողոտայի ցուցարարներին։

***

Վ.Օսիպյանը մոտեցավ Բաղրամյան պողոտայում անժամկետ հացադուլ հայտարարած Հարություն Հարությունյանին ու Հայկ Պարիկյանին։ Նրանք հայտնեցին, որ պահանջում են սակագնի բարձրացման որոշումը չեղարկել։

Այնքան ժամանակ կշարունակենք հացադուլը, մինչև գլուխներս կախենք, մինչև որոշումը չչեղարկվի,–ասել են նրանք։

***

Երևանի ոստիկանապետը կրկին մոտեցավ ցուցարարներին ու պահանջում է բարձրախոսներով չխոսել։ Այս քայլը ցույցի մասնակիցներին վրդովեցրել է։ Նրանք վանկարկում են. «Մենք ենք տերը մեր երկրի», «Հե–ռա–ցե՛ք», «Ազատ, անկախ, Հա–յաս–տա՛ն»։

***

Իսահակյան փողոցի խաչմերուկի մոտ բարձրախոսով երաժշտություն է հնչում, ոստիկանների և ցուցարարների միչև քաշքշուկ սկսվեց։ Այժմ Վ.Օսիպյանը մոտենում է Իսահակյան փողոցի խաչմերուկ։ Իրավիճակը լարվել է։

***

Բարիկադներից այն կողմ միացվեցին ջրցան մեքենաների լույսերը, այնտեղ նաև ոստիկանական ուժեր են կենտրոնացվում։

***

Ջրցան մեքենաների լույսերն անջատվեցին, իրավիճակը մի փոքր հանդարտվեց։

***

Բաղրամյան պողոտայում հանրային քննարկում է սկսվել։ Որոշում են պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ճանապարհները։

***

Հանրային քննարկումն ավարտվեց, ցուցարարները ստղծեցին աշխատանքային խմբեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը