Լրահոս

30.06.2015 18:32


«Ժողովուրդը միշտ ճիշտ է». Նաղդալյանը՝ Արմեն Աշոտյանի հասցեին ցուցարարների արտահայտության մասին

«Ժողովուրդը միշտ ճիշտ է». Նաղդալյանը՝ Արմեն Աշոտյանի հասցեին ցուցարարների արտահայտության մասին

«Կարծում եմ հենց այն երևույթը, որ օրեր շարունակ ունենք պարալիզացված ու փակ Բաղրամյան պողոտա, լավագույն իլյուստրացիան է այն հարցի վերաբերյալ, թե արդյոք ժողովրդավար երկիր ենք մենք, և սա լավագույն պատասխանն է»,-հայաստանյան իրադարձությունների և ցույցերի վերաբերյալ նման կարծիք ունի ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Այսօր Ազգային ժողովում մԼրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողի հարցին, թե ժողովուրդը ամեն դեպքում ճի՞շտ արեց, որ Արմեն Աշոտյանին Բաղրամյան պողոտայում՚.., ու դեռևս հարցը չավարտած Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ժողովուրդը միշտ ճիշտ է»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը