Լրահոս

01.07.2015 08:42


Բաղրամյան պողոտայում առավոտը սկսվել է քննարկումներով (ուղիղ միացում)

Բաղրամյան պողոտայում առավոտը սկսվել է քննարկումներով (ուղիղ միացում)

Գիշերը Բաղրամյան պողոտայում անցել է առանց միջադեպերի։ Առավոտյան տարածքը մաքրելուց հետո նստացույցի մասնակիցները հանրային քննարկում են սկսել՝ որոշելու իրենց պայքարի հետագա ձևը և անելիքները։

Նշվում էր, որ ցույցի մասնակիցների թիվը նկատելիորեն կրճատվել է, և պետք է միջոցներ գտնել՝ մարդկանց Բաղրամյան պողոտա հետ բերելու համար։

Առաջարկները տարբեր էին՝ ֆիլմի ցուցադրությունից, տարբեր միջոցառումներ կազմակերպելուց, քաղաքացիական պայքարների մասին դասախոսություններից մինչև իրենց պահանջների իրավաբանական ձևակերպումն ու «գնդակը Բաղրամյան 26 հետ ուղարկելը»։

Հատուկ շեշտվեց, որ պետք է բացառել ալկոհոլ օգտագործած մարդկանց ներկայությունը ցույցին, քանի որ դա օրենքի խախտում է։

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան բավականին լարված իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում։ Նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը