Լրահոս

02.07.2015 07:55


Գիշերը Բաղրամյան պողոտայում անցել է առանց միջադեպերի (ուղիղ միացում)

Գիշերը Բաղրամյան պողոտայում անցել է առանց միջադեպերի (ուղիղ միացում)

Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի անժամկետ նստացույցը։ Այս գիշեր անցել է առանց միջադեպերի։

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան՝ ցույցի ժամանակ, ցուցարարներից Հմայակ Մկրտչյանը հայտարարեց, որ պարտավոր ենք երեխաների համար ստեղծել ավելի լավ Հայաստան։
–Բոլորս պարտավոր ենք այստեղ լինել, մենք ոչ մի տեղ չենք գնալու, մինչև հասնենք մեր հաղթանակին։ Ոչ ոք մտքով անգամ չանցկացնի, որ մենք այստեղից առանց մեր պահանջները կատարելու ետ ենք դառնալու։ Եթե անգամ նրանք փորձեն մեզ այստեղից դուրս հանել, մենք այլ ճանապարհ կփակենք՝ Պրոսպեկտը կփակենք, Թումանյան փողոցը կփակենք, Սարյանը կփակենք։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, հավատացե՛ք։ Մեր կամքն անկոտրում է,–ասաց Հ.Մկրտչյանը:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը