Աշխարհ

02.07.2015 10:50


Սարկոզին անընունելի է համարել ԱՄՆ–ի լրտեսումը Ֆրանսիայում

Սարկոզին անընունելի է համարել ԱՄՆ–ի լրտեսումը Ֆրանսիայում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին «Le Monde»–ին տված հարցազրույցում անընունելի է համարել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից ֆրանսիացի քաղաքական առաջնորդներին լրտեսելու փաստը։

«Դա անընդունելի է։ Ես կասկածում էի նման գործողությունների համար, բայց չէի կարծում, որ դրանք կարող են կիրառվել հենց քաղաքական գործիչների նկատմամբ»,–հայտարարել է Սարկոզին։

Ֆրանսիայի նախկին առաջնորդն ասել է, որ տեղյակ չէ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արձագանքից Ֆրանսիայում գաղտնալսումների կապակցությամբ բարձրացած բողոքից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում տեղեկատվություն է հրապարակվել ԱՄՆ–ի կողմից տնտեսական լրտեսման մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը