Աշխարհ

03.07.2015 03:23


Մոսկվայում հայտնաբերել են վարսավիրանոց, որտեղ հաճախորդներին սպասարկել են մերկ աղջիկներ (տեսանյութ)

Մոսկվայում հայտնաբերել են վարսավիրանոց, որտեղ հաճախորդներին սպասարկել են մերկ աղջիկներ (տեսանյութ)

Մոսկովյան ոստիկանությունը բացահայտել է ապօրինի հաստատություն, որն ինտիմ բնույթի ծառայություններ է մատուցել։ Այն աշխատում էր գրեթե քաղաքի կենտրոնում՝ «Բելոռուսսկայա» մետրոյի կայարանից քիչ հեռու, և պաշտոնապես տղամարդկանց վարսավիրանոց էր, որտեղ հաճախորդներին սպասարկում էին մեր աղջիկներ։

Հետաքննության տվյալներով՝ լրացուցիչ գումարի դիմաց հաճախորդը կարող էր ինքն էլ մերկանալ մազերը կտրելու ժամանակ, ինչպես նաև օգտվել ինտիմ ծառայություններից։

Նման սպասարկման տեսանյութը ոստիկանությանն է հանձնել հաճախորդներից մեկը։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ հաստատությունից բողոքել են նույն շենքում գտնվող, աուտիզմով հիվանդ երեխաների վերականգնողական կենտրոնի բժիշկները։

«Ուրախ սրահի» մասին տեսանյութը հայտնվել է «YouTube»–ում։

Նշվում է, որ վերականգնողական կենտրոնի աշխատակիցները նկատել են, որ իրենց շենք սկսել են հաճախակի մուտք գործել կոնծած տղամարդիկ։ Աշխատակիցները սկսել են վախենալ երեխաների հետ զբոսանքի գնալուց հատկապես այն բանից հետո, երբ «վարսավիրանոցի» որոշ հաճախորդներ փորձել են ներխուժել մանկական կենտրոն՝ շփոթելով դռները։

Պարզվել է՝ արտասովոր վարսավիրանոց մտնելու համար երկար հերթեր են գոյացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը