Լրահոս

02.07.2015 17:38


Նստացույց Բաղրամյան պողոտայում (ուղիղ միացում, լրացված)

Նստացույց Բաղրամյան պողոտայում (ուղիղ միացում, լրացված)

Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի անժամկետ նստացույցը։

Հիշեցնենք, որ այսօր վատացել էր հացադուլ հայտարարած Հարություն Հարությունյանի և Հայկ Պարիկյանի ինքնազգացողությունը։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

***

Բաղրամյան պողոտայում ցուցարարներից մեկը «Բերդ» պարելու ժամանակ ընկավ և վնասեց քիթը։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց։

***

Քիչ առաջ Բաղրամյան պողոտա է այցելել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ՀՀ և Եվրամիության դրոշները ձեռքին։ Սա վրդովեցրեց ցուցարարներին, ովքեր պնդում էին, որ բացի ՀՀ դրոշից այստեղ այլ դրոշներ չպետք է ծածանվեն։ Ցուցարարների և Հայրիկյանի միջև քաշքշուկ տեղի ունեցավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը