Լրահոս

02.07.2015 22:51


Որոտան գետում քաղաքացի է ջրահեղձվել

Որոտան գետում քաղաքացի է ջրահեղձվել

Հուլիսի 2-ին, ժամը 16.24-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայում՝ Որոտան գետում, քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ջրասուզակով):

Պարզվել է, որ գետի ափից մոտ 7 մետր հեռավորության վրա՝ «Ղալաջղ գյոլ» կոչվող հատվածում, ջրահեղձվել է Սպանդարյան գյուղի թիվ 40 փողոցի բնակիչ՝ 1994 թ. ծնված Ա. Պ.-ը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը