Լրահոս

03.07.2015 07:55


Այս պահին Բաղրամյան պողոտայում (ուղիղ միացում)

Այս պահին Բաղրամյան պողոտայում (ուղիղ միացում)

Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի անժամկետ նստացույցը։ Գիշերն անցել է առանց միջադեպերի։ Առավոտը ցուցարարները դիմավորել են տարածքը մաքրելով։

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրել էր ջրցան մեքենան։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումն էլ հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ Սերժ Սարգսյանի պնդումն ի սկզբանե, մեղմ ասած, անվստահություն է առաջացնում։

«Շարժումը պատասխանում է, որ վստահության բացակայության պայմաններում աուդիտի թեման հետզհետե վերածվում է կեղծիքները կոծկելու, քան դրանք բացահայտելու միջոցի»,–ասված էր այդ հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը