Լրահոս

03.07.2015 13:50


Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվածներ կան

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվածներ կան
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: Թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն առայժմ դա չի հաջողվել:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձինք Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհի վրա կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus« մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կրակոցների պահին ավտոմեքենայում եղել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը:
Կրակահերթից ոչ ոք չէր տուժել, վիրավորներ ևս չեն եղել:

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը