Քաղաքական

03.07.2015 14:01


Ե. Բոզոյան. «Անհրաժեշտ է ձևավորել նոր քաղաքական ուժ»

Ե. Բոզոյան. «Անհրաժեշտ է ձևավորել նոր քաղաքական ուժ»

–Հայաստանում քաղաքական դաշտը ոչնչացվեց։ Հատկապես փետրվարյան դեպքերից հետո, կարելի է ասել, այսօր ընդդիմադիր դաշտ գոյություն չունի,–այս մասին «LratvakanRadio»–ին ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը.

–Ֆորմալ իմաստով կան կուսակցություններ, ԱԺ պատգամավորներ, խոսում են գեղեցիկ ելույթներով, հանդես են գալիս բոցաշունչ ճառերով, բայց հասարակությունն ինտուիտիվ հասկանում է, որ ինքը մնացել է մենակ։ Ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցությունը ժողովրդի կողմից բացասական է ընկալվելու, որովհետև ցանկացած քաղաքական ուժ կա՛մ գնում է լեզու գտնում իշխանությունների հետ, կա՛մ կեսից դուրս է գալիս։ Քաղաքական ուժերը, մեծ հաշվով, վարկաբեկված են հասարակության մոտ, բայց միայն քաղաքացիական շարժումներով էլ հնարավոր չէ խնդիրները լուծել. խնդիրները շատ են, բայց դրանք առանձին դնելով՝ չեն հասնի լուրջ նպատակների։

Քաղաքագետը հավելել է, որ, ի վերջո, այդ խնդիրները պետք է ամփոփել և դնել մեկ հարթության վրա, բայց դա արդեն պետք է անի քաղաքական ուժը։

–Եվ այստեղ է գալիս այն գաղափարը, որ Հայաստանում, փաստացի, անհրաժեշտ է նոր քաղաքական ուժ, որը հաշվի կառնի նախկին քաղաքական ուժերի սխալները, և կփորձի այնպես ձևավորվել, որ տարբերվի նախկին ուժերից,–հավելել է Ե. Բոզոյանը։

Ըստ նրա՝ այդ նոր քաղաքական ուժը ձևավորելիս մաքսիմալ պետք է զերծ մնալ հնամաշ քաղաքական գործիչներից. այդ ցանկում կլինեն շատ ակտիվիստներ կամ մարդիկ, ովքեր մինչ այժմ ինչ–ինչ պատճառներով չէին մտնում որևէ քաղաքական ուժի մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը