Աշխարհ

03.07.2015 15:52


ՆԱՍԱ–ն ներկայացրել է «սատանայի թուքն» Արեգակի վրա (տեսանյութ)

ՆԱՍԱ–ն ներկայացրել է «սատանայի թուքն» Արեգակի վրա (տեսանյութ)

ՆԱՍԱ–ի արևային դինամիկայի աստղադիտարանը ներկայացրել է Արեգակի վրա հզոր բռնկման մի տեսանյութ, որին հետևում են արեգակնային պսակից արտանետումները։ Բռնկումը, որը տեղի է ունեցել հունիսի 18–ին, ստացել է «սատանայի թուք» անվանումը։

Երևույթը նկարահանել են սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթից, որը հնարավորություն է տվել պատկերել այրվող նյութերն արեգակնային մթնոլորտի ցածր շերտերում։ Ողջ ընթացքը տևել է 4 ժամ, որը տեղավորվել է 1,5–րոպեանոց տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը