Լրահոս

03.07.2015 22:47


Նուբարաշենում ցուլը հարվածել է քաղաքացուն

Նուբարաշենում ցուլը հարվածել է քաղաքացուն

Հուլիսի 3-ին, ժամը 17.43-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 6-րդ թաղամասում ցուլը հարվածել է քաղաքացուն և գամել ծառին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Շտապօգնության աշխատակիցը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի Դ4 թաղամասի 13-րդ հողակտոր կոչվող տարածքում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ն (ծնվ. 1942թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը