Լրահոս

04.07.2015 09:54


Բախվել են «Օպել»–ն ու «ԲՄՎ»–ն

Բախվել են «Օպել»–ն ու «ԲՄՎ»–ն

Հուլիսի 3-ին, ժամը 21.14-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Կիրովական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Դիլիջան-Կիրովական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 34SV283 պ/հ (վարորդ Ա. Ն. ծնվ. 1991թ.) և «ԲՄՎ» մակնիշի 34TM111 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Կ. Ս.-ն ծնվ.1992թ., Կ.Ս.-ն ծնվ. 1971թ. և Յ. Ս.-ն ծնվ.1992թ. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ:
Բժիշկները Յ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության և Կ. Ս.-ը և Կ. Ս.-ն՝ բավարար:
Հրշեջ-փրկարարաները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը