Աշխարհ

05.07.2015 13:46


ԱՄՆ–ում ուղիղ եթերում կողոպտել են նկարահանող խմբին (տեսանյութ)

ԱՄՆ–ում ուղիղ եթերում կողոպտել են նկարահանող խմբին (տեսանյութ)

Սան Ֆրանցիսկոյում հեռուստատեսային երկու կայանների նկարահանող խմբերն ավազակային հարձակման են ենթարկվել։

Հեռուստաալիքների անձնակազմերը լուրերի առավոտյան թողարկման համար ռեպորտաժներ էին պատրաստում Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած սպանության մասին, երբ նրանց վրա է հարձակվել դիմակավորված երեք անհայտ անձ, և սպառնալով ատրճանակով՝ գողացել սարքավորումները։

Զինված հարձակումն իրականացել է անմիջապես «KTVU»–ի ուղիղ եթերի ժամանակ, և հեռուստադիտողները տեսել են թղթակից Քարա Լյուի արձագանքը կատարվողին։

Հարձակվողներից մեկն ատրճանակը պահել է օպերատորի գլխին, այնուհետև զենքով ուժգին հարվածել ականջին՝ լուրջ վնասվածք պատճառելով։

Հափշտակված տեսախցիկներն ու շտատիվները տեղավորելով վերջին մոդելի «BMW»–ի մեջ՝ կողոպտիչները փախել են։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը