Լրահոս

04.07.2015 19:33


Նոր մանրամասներ 38-ամյա կնոջ սպանության դեպքով. երեխաները դեպքի պահին քնած են եղել

Նոր մանրամասներ 38-ամյա կնոջ սպանության դեպքով. երեխաները դեպքի պահին քնած են եղել
«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել Քանաքեռում 38-ամյա կնոջ սպանության դեպքով: Ամուսինների միջև վիճաբանությունը ծագել է խանդի հողի վրա:
Մասնավորապես՝ ամուսինը կնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ և ստիպել է, որ խոստովանի, թե ում հետ է իրեն դավաճանում:
Ամուսինը կասկածել է, որ կինն իրեն դավաճանում է ոստիկանի կամ «ջրի մարդու» հետ, ապա ստիպել է, որ կինը ձեռքը դնի տանը եղած Աստվածաշնչի վրա և խոստովանի՝ պայման դնելով:
Ամուսիններն ունեն 2 աղջիկ երեկա՝ 15 և 19 տարեկան, դեպքի պահին երեխաները ննջասենյակում քնած են եղել։ Սպանությունից հետո հայրը մտել է նրանց ննջասենյակ, արթնացրել և մեծ աղջկանից բացատրություններ պահանջել։ Աղջիկները լսել են իրենց մոր շնչառության ձայնը, փորձել են գնալ օգնության, սակայն հայրը բանալիով փակել է դուռը։
Ի վերջո, նրանց հաջողվել է վերցնել բանալին ու բացել դուռը և հայտնաբերել իրենց մորը բազմոցին՝ արյան մեջ։ Անմիջապես զանգել են շտապօգնություն, բայց արդեն ուշ է եղել։

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը