Լրահոս

06.07.2015 08:04


Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում

Հուլիսի 5-ին, ժամը 21.18-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղիում` «Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք:

Ժամը 23.40-ից մեկ մարտական հաշվարկ դեպքի վայրում իրականացնում է հերթապահություն:

Դեպքի վայրում է գտնվել ՏԿԱԻՆ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը