Աշխարհ

06.07.2015 11:21


Մակարևիչի օգնականը հերքել է երգչի մահվան մասին լուրը

Մակարևիչի օգնականը հերքել է երգչի մահվան մասին լուրը

Գրուշինսկիի փառատոնի կայքում տեղեկություն է հայտնվել Անդրեյ Մակարևիչի մահվան մասին։ Սակայն փառատոնի ղեկավար Բորիչ Կեյլմանը «Эхо Москвы»–ին հայտնել է, որ տեղյակ չէ՝ ինչպես է հայտնվել այդ տեղեկատվությունը, և հետաքննություն կանցկացվի՝ պարզելու, թե ով է այն տեղադրել կայքում։

Մակարևիչի օգնական Անտոն Չերնինը հաստատել է, որ երգչի հետ ամեն ինչ կարգին է։

«Մակարևիչի մահվան մասին լուրը հայտնվել է կայքը կոտրելու պատճառով»,–ասել է Գրուշինսկիի ակումբի տնօրենի տեղակալ Յուրի Կարպովը։

Այժմ կայքն անհասանելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը