Աշխարհ

06.07.2015 15:05


Ադրբեջանի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

Ադրբեջանի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

Ադրբեջանի Շիրվան քաղաքի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ Բաքվից 120 կմ հեռավորությամբ գտնվող գործարանը պատկանում է Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը։

Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 19 մարդ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է։ Հոսպիտալացվածների մոտ ախտորոշել են թունավորում և թեթև այրվածքներ։

Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 5 մեքենա։

Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը տեղի ունեցածն անվանել է «արտադրական վթար»։

Գործարանում աշխատում էր 245 մարդ։ Կատարվածի առնչությամբ սկսվել է հետաքննություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը