Լրահոս

06.07.2015 16:10


Կրակոցներ Նոր Արեշում. անհայտ անձը ինքնաձիգով 10-ից ավելի կրակոցով սպանել է 57-ամյա տղամարդուն

Կրակոցներ Նոր Արեշում. անհայտ անձը ինքնաձիգով 10-ից ավելի կրակոցով սպանել է 57-ամյա տղամարդուն

Այսօր` հուլիսի 6-ին, սապանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Սպանության վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի 03 AV 033 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների` պատկանում էր սպանվածին: Հավաքվածները ասում էին, որ սպանվածը 2 ամիս առաջ էր Բելգիայից վերադարձել Հայաստան:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը