Աշխարհ

07.07.2015 12:51


Հայաստանի ռուսական ռազմաբազայում հանկարծակի ստուգումներ են սկսվել

Հայաստանի ռուսական ռազմաբազայում հանկարծակի ստուգումներ են սկսվել

«ՏԱՍՍ»-ին Հարավային ռազմական օկրուգից հայտնել են, որ Հայաստանի ռուսական ռազմաբազայում ստուգումներ են սկսվել:

«Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը՝ հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ, հանկարծակի սկսել է ստուգել ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Հանձնաժողովն ուսումնասիրելու է Էրեբունու շրջանի փրկարարական ուժերի և Գյումրիի ռազմաբազայի կայազորի՝ մարտական վիճակում հանձնարարություններ կատարելու պատրաստվածությունը:

Նշվում է, որ ստորաբաժանումների գործողություններին հետևելու են «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը