Լրահոս

08.07.2015 00:26


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Ուշադրությո՛ւն,
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն


Հանրապետության տարածքում
Հուլիսի 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին՝ հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ արագությամբ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ին էապես չի փոխվի, 9-10-ին կբարձրանա 3-4աստիճանով, 12-ին նույնքան կնվազի:
Երևանում

Հուլիսի 8-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝15-20 մ/վրկ արագությամբ:

Հուլիսի 9-10-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հուլիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.90C (1986թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.50C (1974թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.30C:

Այս խորագրի վերջին նյութերը