Լրահոս

07.07.2015 19:35


Տան բակում կանեփ է աճեցրել

Տան բակում կանեփ է աճեցրել

Հուլիսի 6-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գինեվետ գյուղից՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արտյոմ Պ.-ին:
Ավտոմեքենայից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ` կանեփի տերևներից պատրաստված թմրամիջոցի պարունակությամբ:
Արտյոմ Պ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է:
Նա նաև հայտնել է, որ Գինեվետ գյուղի իր սեփական տան բակում աճեցնում և մշակում է կանեփի բույսեր, որոնցից իր անձնական օգտագործման համար թմրամիջոց է պատրաստում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տան բակից հայտնաբերել է մշակված և խնամված 20 բույս:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը