Աշխարհ

08.07.2015 07:21


10 տարի անց Երկիր մոլորակը հնարավոր է՝ զրկվի սպիտակ արջերից

10 տարի անց Երկիր մոլորակը հնարավոր է՝ զրկվի սպիտակ արջերից

Եթե Արկտիկայի բնապահպանական պայմանները չգրանցեն դրական փոփոխություններ, ապա 10 տարի անց Երկիր մոլորակը լիովին կզրկվի սպիտակ արջերից: «ՌԻԱ «Նովոստի»»-ի փոխանցմամբ` նման եզրակացության են հանգել ամերիկյան բնապահպանները, ովքեր վերլուծել են սպիտակ արջերի քանակական կախվածությունն Արկտիկայի կլիմայից:

Թեև գիտնականները մի շարք միջոցառումներ են մշակել սպիտակ արջերի տեսակը փրկելու համար, սակայն մասնագետները վստահ են, որ առանցքային միջոցառումը ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումն է, ինչին, սակայն, առաջատար երկրները չեն շտապում նպաստել՝ տնտեսական հետաքրքրվածությունից ելնելով:

Տեսակի քանակական կրճատման պատճառների ցանկում են ընդգրկվել նաև ծովի սառույցների տարածքի նվազումը, նավթային լցանավերի վթարները և տեխնածին այլ աղետներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը