Լրահոս

07.07.2015 14:55


Սուրիկ Խաչատրյանի Զարզանդը ձերբակալված չէ

Սուրիկ Խաչատրյանի Զարզանդը ձերբակալված չէ
Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա հարձակման, խանութի ապակիներն ու դռները ջարդելու դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքի առթիվ կատարվող հետաքննության շրջանակում փորձաքննություն է նշանակվել, հարցաքննվել է Զարզանդ Նիկողոսյանը:
Ի դեպ, ոստիկանությունում հերքեցին շրջանառվող լուրերն այն մասին, թե Զանզանդ Նիկողոսյանը ձերբակալվել է:

Այս խորագրի վերջին նյութերը