Լրահոս

08.07.2015 09:00


«Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

«Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Հուլիսի 7-ին, ժամը 23.14-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահատված հանգամանքներում բախվել են «Օպել» (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1950թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ` Հ. Մ., ծնվ.1993թ.) մակնիշի ավտոմքենաները:
Ա.Մ.-ն տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը