Աշխարհ

08.07.2015 10:10


Իրանը և «վեցնյակը» որոշակի առաջընթացի են հասել (տեսանյութ)

Իրանը և «վեցնյակը» որոշակի առաջընթացի են հասել (տեսանյութ)

Միջուկային խնդրով Իրանի և «վեցնյակի» բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն անելու դեռ շատ բան կա։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Քիրբին չի հստակեցրել՝ հատկապես որ հարցերում է առաջընթաց գրանցվել, բայց և չի բացառել, որ բանակցությունների ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգվի։

Ավելի վաղ կողմերը նորից էին տեղափոխել բանակցությունների ավարտը՝ այս անգամ հանդիպման ամսաթիվ նշանակելով հուլիսի 10–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը