Խմբագրական

Նոյեմբեր 11, 2009 15:35

Հայաստանն ընտրագրիպի ու խոզագրիպի արանքում

Հայաստանն ընտրագրիպի ու խոզագրիպի արանքում

Վերջապես հանրության ուշադրության կենտրոնում նոր բան հայտնվեց։ Խոզագրիպ։ Ահա՛ այն թեման, որը փոխարինելու եկավ հայ-թուրքական «ֆուտբոլին», ներքաղաքական պայքարին և այլ փիս-փիս թեմաների։ 

Խոզագրիպը եթե չլիներ, ապա այն հարկավոր էր հորինել, քանի որ H1N1 վարակը շատ իշխանամետ բնույթ ունի։ Դատե՛ք ինքներդ. հեռուստաէկրաններից վերջին օրերին քարոզում են, թե պետք չէ խմբերով հավաքվել, իրար բարևել, թեթև մրսածության դեպքում անհրաժեշտ է տնից դուրս չգալ, չի կարելի իրար հետ խոսել (բացիլը տարածվում է օդակաթիլային ճանապարհով), և ընդհանրապես պետք է խելոք մնալ։ Համաձայնե՛ք, որ սա իշխանության երազանքն է։ Չնայած ընդդիմադիր դաշտն առանց խոզագրիպ երևույթի էլ պաշտպանում է վերը նկարագրված կանոնները՝ ուրբաթախոս է դարձել, տանից դուրս չի գալիս, հավաքներ չի կազմակերպում, քիչ է շփվում մարդկանց հետ և ընդհանրապես խելոք է պահում իրեն։

Եթե հիշում եք, անցած տարիներին տարածված չինական, թռչնա- և այլ տիպի գրիպները շրջանցեցին Հայաստանը։ Ոմանք կատակով նշում էին, թե մենք դուրս ենք մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, այդ թվում՝ տարատեսակ գրիպներից։ Հիմա վիճակն այլ է։ Հայ-թուրքական չկայացած «վալսին» զուգահեռ՝ սկսում ենք արդեն մասնակցել տարածաշրջանային նախագծերին։ Սկսել ենք խոզագրիպից։ 

Չեմ զարմանա, եթե իշխանական սազանդարներն ու պնակալեզները  խոզագրիպի մուտքը Հայաստան ներկայացնեն որպես ձեռքբերում՝ օգտագործելով «21-րդ դարում  խոզագրիպով չհիվանդանալն անբնական է։  Մենք չենք կարող կտրված լինել աշխարհից։ Եթե  հարևան Թուրքիայում կա այդ հիվանդությունը, ապա ինչպե՞ս կարող ենք  մենք անմասն մնալ այդ խրախճանքից։ Թուրքիայի խոզագրիպը ճանապարհ է բացում դեպի եվրոպական խոզագրիպ և եվրաինտեգրում։ Խոզը մեր առջև դուռ է բացում։ Եկեք խոզություն չանենք և միայն վատ աչքով չնայենք խոզագրիպին։ Խոզագրիպը աշխարհի հետ շփվելու և միասին պատվաստվելու շանս է։ Չի՛ կարելի փակ մնալ ու անընդհատ խոսել չհիվանդանալուց։ Պետք է ռիսկի դիմել ու փռշտոցներից չխորշել։ Սաբրը խեր է»  քարոզչական «լապշաները»։ Չվախենա՛ք, եթե հանկարծ նմանատիպ ձևակերպումներով մարդիկ հայտնվեն հեռուստաէկրաններին ու սկսեն դեմքի լուրջ արտահայտությամբ այդ ոճով խոսել։ Հայ-թուրքական «յոլդաշության» քարոզման օրերին մտքի այնպիսի «գոհարներով»  են  կրակել մեզ վրա, որ խոզագրիպի թեմայով իշխանությանը գովերգելու նշված ձոներգը կարող է ինքնաբերաբար ստացվել։ Սովորել են։ Խասիաթ է դարձել։ Իսկ ապուշությունը, ինչպես հայտնի է, չի բուժվում։ Ինչևէ։

Խոզագրիպի դեմ, անշուշտ, պետք է պայքարել, և կարծես  ինչ-որ քայլեր արվում են։ Բայց մեր երկրում ավելի լուրջ հիվանդություն կա, որը կարելի է անվանել ընտրագրիպ։ Այս հիվանդությամբ մեր պետությունը տառապում է՝ սկսած 1995-ից։ Հիվանդությունը գնալով խորանում է, բայց հակաթույնը դեռևս չի գտնվել. նորմալ բժիշկներ չկան։

Ընտրագրիպը ոչ պակաս մահացու է, քան նույն այդ խոզագրիպ կոչվածը։ Ընտրագրիպի հետևանքով նույնպես մարդիկ են մահանում։ 2008թ. նախագահական ընտրություններից հետո 10 զոհ եղավ։ Իսկ թե քանի՞սը  տարբեր տեսակի մարմնական ու հոգեկան հարվածներ ստացան, դեռ հայտնի չէ։

Ցավալի է, բայց  ընտրագրիպի զոհերի առումով դինամիկան բացասական է։ 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ 2 զոհ գրանցվեց։ ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի զեկույցում (ի դեպ, այդ զեկույցը մի օր կներկայացնեմ ընթերցողներին, և շշմել կարելի է, քանի որ  պետդեպի փաստաթղթում անուններն ու ժամկետները փոխելով՝ կարող ենք 2008թ. իրադարձությունների գնահատականը տալ, կամ հակառակը՝ 2008թ. գնահատականները համարյա նույնությամբ կարելի է համարել որպես 1996թ. գնահատական. գրեթե ոչ մի տարբերություն) նշված էր, որ 1996թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներից երկուսը մահացել են խոշտանգումների հետևանքով։ Սա էլ ձեզ ժողովրդավարություն քարոզող որոշ մարդկանց անցած ճանապարհը։

Վերադառնանք մեր օրեր։ Աստված տա, որ  ՀՀ-ում խոզագրիպից մարդ չմահանա, և մասնագետների պայքարն արդյունավետ լինի։ Բայց է՛լ ավելի կարևոր է, որ ընտրագրիպի դեմ պայքարի նոր ձևեր մշակվեն, քանի որ մարդկային կյանքի կորուստներ ունենք, ինչպես նաև հիվանդ  է ազգային անվտանգության համակարգը։

Ընտրագրիպի դեմ պայքարի հին ձևերն արդեն չեն գործում։ Մանավանդ որ ընտրագրիպի դեմ չեն կարող արդյունավետ գործել այդ վիրուսը տարածողները, դրանով հիվանդներն ու այդ հիվանդության հիմնադիր հայրերը։ Մեզ անհրաժեշտ  են նոր մոտեցումներ և նոր դեղամիջոցներ։ Սերժ Սարգսյանի համակարգը փտած է մինչև վերջին խազը։ Դա հասկանում են անգամ նորածինները։ Բայց այդ փտած վիճակը երկար հանդուրժել չի կարելի, քանի որ այն մետաստազներով  կարող է վարակել նաև մեր հասարակության առողջ զանգվածին, և մենք պետություն կկորցնենք։ Թախտին նստած ու բախտին սպասող ուժերով չէ, որ պետք է հակազդել սարգսյանական   բուրգին։ Պետք է գործի անցնել։ Ընտրագրիպի բուժման գործընթացը ես այսպես եմ պատկերացնում.  հանրային հիվանդությունների ճիշտ ախտորոշում, այլընտրանքային գաղափարական վեկտորների հստակեցում, այդ գաղափարների շուրջ էլիտայի ձևավորում, գաղափարների տարածում դեպի հանրության  լայն շրջանակներ և համակարգային փոփոխության իրագործում՝ համաժողովրդական ալիքի միջոցով։ Այդ ալիքի անունը կարելի է դնել հեղափոխություն կամ վերածնունդ, բայց դա էական չէ։ Կարևորը համակարգային փոփոխության հասնելն է։

Անդրանիկ    Թևանյան

Հ.Գ.։ Հայաստանում տիրող անբարեխիղճ մրցակցության առկայությունն իրեն զգացնել տվեց նաև խոզագրիպի թեմայով։ «7 օրը» բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ այս օրերին մի քանի անգամ թանկացել են մրսածության և հազի դեմ օգտագործվող  դեղամիջոցները։ Համապատասխան մարմինները, հավանաբար, մի կես տարուց կանդրադառնան այս խնդրին ու մի 20.000  դրամով կտուգանեն 20 մլն աշխատած չարչիներին։ Սա՛ էլ է ընտրագրիպի դրսևորումներից։                                                            

 

 

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: